Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
11.07.2017 | 00:02

Մի ունայնություն էլ կա երկրի վրա. արդարներ կան, որոնց հետ պատահում են գործեր, որ արժանի են ամբարիշտներին, և ամբարիշտներ կան, որոնց հետ պատահում է այն, ինչ արժանի է արդարների գործերին։ Եվ ես ասացի. «Սակայն դա ևս ունայնություն է»։ Եվ ես գովեցի ուրախությունը, որովհետև արեգակի ներքո մարդու համար ուտելուց, խմելուց և ուրախ լինելուց բացի ուրիշ ավելի լավ բան չկա, քանի որ նրա ողջ կյանքում, որ Աստված տվել է նրան արեգակի ներքո, դա է մնալու միայն նրա վաստակից։


Ժողովող 8. 14-15

Դիտվել է՝ 2921

Մեկնաբանություններ